ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

«Նոր Հայաստանի» երթուդարձը

«Նոր Հայաստանի» երթուդարձը
19.12.2015 | 12:18

Կառավարության և Մելիք-Ադամյանի մոտակայքում ոստիկանական պատին բախված երթի մասնակիցները հայտարարել էին, որ կանգնած են մնալու, նախ գնացին կառավարության շենքի մոտ, որտեղ իրենց բողոքն արտահայտեցին:
«Քանի որ ոստիկանությունը հերթական անգամ արգելում է այնքան մոտենալ, որ մենք կարողանանք արտահայտել մեր խոսքը, մենք շարժվում ենք դեպի Հյուսիսային պողոտա»,-հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ